Գյուլբուդաղյանցը կհեռանա «Փյունիկ»-ի մարզչի պաշտոնից

10:30, 9 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան» ակումբը (Նախկին «Փյունիկ») մարզիչ արմեն Գյուլբուդաղյանցը կհեռանա թիմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր մարզչական գործունեությունը կշարունակի Հայաստանի երիտասարդական հավաքականում, այդ իսկ պատճառով «Փյունիկ» ՖԱ-ն բանակցություններ է վարում ռուս հայտնի մասնագետ Անդրեյ Տալալաևի հետ: Հունիսի 12-ին պաշտոնապես կհայտարարվի նոր մարզչի անունը:

Արմեն Գյուլբուդաղյանցը կշարունակի աշխատանքը «Փյունիկ»-ում որպես սպորտային տնօրեն:

 


© 2009 ARMENPRESS.am