Ռուսաստանը եւ Չինաստանը խորացնելու են ինտեգրացիոն գործընթացները Եվրասիայում

14:21, 8 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Չինաստանը տրամադրված են խորացնելու ու ներդաշնակեցնելու ինտեգրացիոն գործընթացները Եվրասիայում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խոսել ենք նաեւ Չինաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ փոխգործակցության հեռանկարների մասին: Մենք տրամադրված ենք շարունակելու եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ու ներդաշնակեցմանը, մասնավորապես, ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդմանը եւ այդ հիմքի վրա հեռանկարում եվրասիական մեծ գործընկերությանը միտված համատեղ ջանքերը»,-ասել Է Պուտինը՝ ամփոփելով ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Պեկինում կայացած բանակցությունների արդյունքները:

Պուտինն ընդգծել Է, որ այդ ճանապարհին կարեւոր քայլ դարձավ «մայիսին Աստանայում առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ ՉԺՀ-ի միջեւ»:


© 2009 ARMENPRESS.am