Իրանում զանգվածային հակաիսրայելական ցույցեր են անցկացվում հաջակցություն պաղեստինցիների

13:13, 8 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ-Քուդսի օրվա առթիվ հունիսի 8-ին Իրանում տեղի են ունենում զանգվածային հակաիսրայելական ցույցեր՝ նվիրված Պաղեստինի ժողովրդի աջակցությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ցույցերն անցկացվում են 900-ից ավելի քաղաքներում: Այդ տարի հանրահավաքներն ընթանում են «Դիմադրության ճակատի հաղթանակը, ԱՄՆ-ի եւ Իսրայելի թշնամական գործունեության ջախջախումը, Պաղեստինի վերադարձը» կարգախոսի ներքո: Հանրահավաքների մասնակիցները վանկարկում են կարգախոսներ, որոնք դատապարտում են Իսրայելի գործողությունները պաղեստինցիների նկատմամբ:

Ալ-Քուդսի օրը Իրանում հիմնվել Է 1979 թվականին: Ըստ լուսնային օրացույցի այն նշվում Է Ռամադանի վերջին ուրբաթ օրը: Այդ օրն արաբական երկրներում զանգվածային ցույցեր են անցկացվում ի պաշտպանության պաղեստինյան ժողովրդի: Հունիսի 8-ին բազմահազարանոց ցույցեր են անցկացվել Եմենում, Իրաքում: Մի քանի հազար ցուցարարներ խաղաղ երթի են մասնակցել Դամասկոսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am