Ավարտին է մոտենում «Սպիտակ նավակ» շախմատային մրցաշարը  

11:27, 8 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սոչի քաղաքում ավարտին է մոտենում «Սպիտակ նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի մրցաշարին մասնակցում է 100 թիմ, որոնցից 79-ը ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Քենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:
Կայացան մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերը: 6-րդ տուրում մեր դպրոցականները պարտություն կրեցին Սանկտ-Պետերբուրգի ուժեղ թիմից, իսկ 7-րդ տուրում 3:1 հաշվով հաղթեցին Թուրքմենստանի հավաքականին: 
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Հնդկաստանի թիմը վաստակել է 26.5 միավոր և գործնականում ապահովել է առաջին հորիզոնականը: 2-րդ տեղում ընթացող Սվերդլովսկի մարզի թիմն իր ակտիվում ունի 19.5 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Բուրյաթիայի թիմը վաստակել է 19 միավոր: Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի թիվ 12 դպրոցի թիմը վաստակել է 17.5 միավոր և կիսում է 8-11-րդ հորիզոնականները:


© 2009 ARMENPRESS.am