Մոգերինին խնդրել Է լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել ԵՄ-ի պաշտպանությանը

15:22, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելին խնդրել Է լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել ռազմական ուժերի ու տեխնիկայի տեղափոխման հնարավորությունների ընդլայնման համար Եվրոպայի տրանսպորտային ենթակառուցվածքի թողունակության բարձրացման պլանի իրագործմանը: Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 7-ին՝ Բրյուսելում ելույթ ունենալով Պաշտպանության եվրոպական գործակալության խորհրդաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես առաջարկել եմ տրանսպորտային ենթակառուցվածքը հաշվի առնել հաջորդ բյուջեի շրջանակներում եւ լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել»,-ասել Է նա:

Մարտի վերջին Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել Է ռազմական ուժերի եւ տեխնիկայի տեղափոխման հնարավորությունների ընդլայնման համար Եվրոպայի տրանսպորտային ենթակառուցվածքի թողունակության բարձրացման պլանը, որը դարձել Է ԵՄ-ի մշտական կառուցավորված պաշտպանական համագործակցության (PESCO) եվրոպական ծրագրի կենտրոնական նախագծերից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am