Իրանը Նաթանզում ուրանի հարստացման ցենտրիֆուգների շահագործումը կսկսի մեկ ամսվա ընթացքում

13:27, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Նաթանզում ուրանի հարստացման ցենտրիֆուգների շահագործումը կսկսի մեկ ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի փոխնախագահ եւ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Նաթանզում ավելի խոշոր ձեռնարկություն կա մոտավորապես 60 ցենտրիֆուգների նկատմամբ զուգահեռ եւ լիակատար հսկողություն իրականացնելու համար, որը կսկսի շահագործվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Այդ ձեռնարկության շահագործումը երկրի գիտնականների անխոնջ ջանքերի շնորհիվ կսկսվի առավելագույնը մեկ ամսվա ընթացքում»,- հայտարարել Է նա IRIB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Սակայն, Սալեհիի խոսքով, դա չի նշանակում, որ Իրանը ցենտրիֆուգների զանգվածային արտադրություն Է սկսում, միեւնույն ժամանակ նա չի բացառում, որ դա կարող Է տեղի ունենալ այն դեպքում, եթե չեղարկվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am