Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

12:38, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սա Մնացականյանի և Լավրովի առաջին հանդիպումն է:

Սերգեյ Լավրովի հրավերով Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-7-ն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:


© 2009 ARMENPRESS.am