Մոսկվայի Արմյանսկի պերեուլոկ փողոցում աշխատանքների ընթացքում գտել են XVII – XIX դարերի իրեր

12:07, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Արմյանսկի պերեուլոկ փողոցում աշխատանքներ կատարելիս գտել են XVII – XIX դարերի բազմաթիվ առարկաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետարանի պորտալը:

«Գտածոների թվում են խեցե եւ ապակե անոթներ, վառարանի հախճասալիկներ, կրոնական եւ աշխարհիկ բնույթի ոսկերչական իրեր: Մասնագետները հատկապես առանձնացնում են տղամարդու մի քանի մատանիներ՝ պատրաստված սպիտակ մետաղից եւ պղնձի համահալվածքից:

Կնիք-մատանիների վրա կարելի Է տեսնել ուռուցիկ պատկերներ՝ հերալդիկ խորհրդանշանների եւ բուսական մոտիվներով: Մյուսների վրա կան ապակուց եւ մոխրագույն ագաթից ներդիրներ»,- մեջբերում Է պորտալը Մոսկվայի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Եմելյանովի խոսքը: Բոլոր առարկաները հայտնաբերվել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շենքի մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am