Գոթեբորգի Հյելբո տաճարում կայացել է հայ հոգևոր երաժշտության երեկո

21:56, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Գոթեբորգ քաղաքի ավետարանական Հյելբո տաճարում, տեղի հայ և շվեդական եկեղեցական համայնքները կազմակերպել են հայ հոգևոր երաժշտության երեկո՝ Հայաստանից ժամանած դուդուկահար Արսեն Պետրոսյանի և երգեհոնարար Լեյֆ Թյուլհագեի համատեղ կատարմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Սկանդինավիայի փոխանորդ հոգեշնորհ Եղիշե վարդապետ Վետիսյանը, հանդիսության բացման և օրհնության խոսքով հանդես են եկել Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Սկանդինավիայի փոխանորդ հոգեշնորհ Տ․ Եղիշե վարդապետ Ավետիսյանը և Հյելբո եկեղեցու հոգևոր հովիվ Էմանուել Ֆյուրբակենը՝ անդրադառնալով նաև հայ եկեղեցական երաժշտության արվեստի յուրահատկությանն ու բացառիկ մեղեդայնությանը։

Հանդիսությանը ներկա են եղել Գոթեբորգի հայ և օտար համայնքների հավատացյալներ, հոգևորականներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Գրեմմի շվեդ մրցանակակիր, կոմպոզիտոր Օկե Պարմերուդը։
Հանդիսությունն ամփոփվել է հոգեշնորհ հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանի «Պահպանիչ» աղոթքով:

 


© 2009 ARMENPRESS.am