Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

19:56, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  համապատասխան որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի կայքում:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արսեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am