Բժիշկները նշել են այն երգը, որը կարող Է կյանք փրկել

16:03, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Los Del Rio խմբի Macarena երգը կարող Է օգնել սրտի ոչ անմիջական մերսման ժամանակ. դրա րոպեում 103 զարկով ռիթմը համապատասխանում Է կրծքավանդակին սեղմումների անհրաժեշտ հաճախությանը: Իսպանացի գիտնականների հետազոտության մասին գրել Է Science Alert-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բարսելոնայի համալսարանի բժիշկների կազմակերպած գիտափորձին մասնակցել Է 164 ուսանող: Նրանց բաժանել են երեք խմբի. առաջինը կրծքավանդակի սեղմում Է կատարել ամանակացույցի (մետրոնոմ) զարկերի ներքո, երկրորդ խմբի կամավորներին խնդրել են իրենք իրենց դնդանալ Macarena-ն, երրորդ խումբը դարձել Է ստուգիչ: Սրտի երկուրոպեանոց մերսումից հետո պարզվել Է, որ ամենից լավ գլուխ են հանել այն ուսանողները, որոնք օգտվել են ամանակացույցից. այդ խմբի մասնակիցների 91 տոկոսը պահպանել Է րոպեում 100 – 120 սեղմման ճիշտ տեմպը: Երկրորդ տեղում այն կամավորներն Էին, որոնք երգել են իսպանական երգը. նրանց 74 տոկոսը մտել Է ռիթմի մեջ: Ամենից վատ են կատարել այն ուսանողները, որոնք չեն օգտվել ո՛չ ամանակացույցից, ո՛չ Էլ Macarena-ից, հարկավոր հաճախությունը հաջողվել Է պահպանել նրանց սոսկ 21 տոկոսին:

Հետազոտության հեղինակները նշում են, որ, թեեւ ամանակացույցի արդյունավետությունը եղել Է ավելի բարձր, միշտ չԷ, որ այն հեշտ Է գտնել, ուստի 90-ական թվականների հիթի իմացությունը կարող Է փրկել ինչ-որ մեկի կյանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am