Լևոն Արոնյանը «Norway chess» մրցաշարի առաջատարներից է  

10:29, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նորվեգական մրցաշարի հերթական տուրում կիսեց միավորը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Norway chess»-ի 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ: Այս տուրում միակ հաղթանակը տոնեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդը:

7 տուրից հետո Արոնյանը 3,5 միավորով առաջատարների շարքում է:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:


© 2009 ARMENPRESS.am