Նախագահը ծանոթացել է Հայ-ռուսական համալսարանի գործունեությանն ու ծրագրերին
20:57, 5 Հունիս, 2018Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, շրջայցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել բուհի ղեկավարության, համալսարանի հետ համագործակցող գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների հետ:
Ռեկտոր Արմեն Դարբինյանը ներկայացրել է համալսարանի ձեքբերումները, կրթական ծրագրերը, զարգացման հեռանկարները, խոսել աշխարհի մի շարք երկների համալսարանների հետ ձևավորված համագործության մասին: Նա նշել է, որ բուհը մեծ կարևորություն է տալիս գիտական բաղադրիչին, եւ գիտական ու ակադեմիական շրջանակների հետ արդեն բավականին արդյունավետ գործակցություն է ձևավորվել:
Նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների առնչությամբ, կարևորել բնագիտական եւ գիտական ուղղությունների զարգացումը՝ պատրաստակամություն հայտնելով նաեւ հնարավորինս աջակցել իրականցվող ծրագրերին:
© 2009 ARMENPRESS.am