Պուտինն աշխատանքային այցով ժամանեց Վիեննա

16:37, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 5-ին աշխատանքային այցով ժամանել Է Վիեննա: Դա, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Պուտինի առաջին արտասահմանյան այցն Է մայիսի 7-ին նրա՝ ներկայիս նախագահական ժամկետով պաշտոնն ստանձնելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարի այցի ընթացքում պլանավորվում Է «քննարկել տարբեր ոլորտներում ռուս-ավստրիական հարաբերությունների վիճակը եւ զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել միջազգային օրակարգի հանգուցային թեմաների շուրջ»: ՌԴ-ի նախագահը նախ բանակցություններ կվարի Ավստրիայի ֆեդերալ նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենի, այնուհետեւ՝ ֆեդերալ կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ: Նաեւ Կուրցի հետ միասին ՌԴ-ի նախագահը շփումներ կունենա գործարար համաժողովի մասնակիցների հետ, որը կազմակերպվել Է ռուս-ավստրիական գործարար խորհրդի գծով:

Հուլիսի 1-ից Ավստրիան կես տարով նախագահելու Է Եվրամիության մարմիններում:


© 2009 ARMENPRESS.am