Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար արդեն գրանցվել է 72 շախմատիստ  

15:50, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կարեն Ասրյանի շախմատային հուշամրցաշարի մասնակցության արդեն 72 հայտ կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 20-ին Ջերմուկում մեկնարկող Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար արդեն գրանցվել է 72 շախմատիստ 9 երկրից: Մասնակիցների կեսից ավելին կրում են միջազգային կոչումներ: Մասնավորապես, մրցաշարին կմասնակցեն 21 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 8 միջազգային և 7 ՖԻԴԵ-ի վարպետ:

Այս պահի դրությամբ առաջին դասակարգված շախմատիստն է Վիշվանաթան Անանդի երկար տարիների մարտավկա, հանրահայտ հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը: Սաշիկիրանը Հնդկաստանի քառակի չեմպիոն է և ազգային հավաքականի կազմում 2014 թվականին դարձել է շախմատային Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր:


© 2009 ARMENPRESS.am