ԵՄ-ն կարող Է արտահերթ գագաթնաժողով անցկացնել ԱՄՆ-ի մաքսերի պատճառով

16:31, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) կարող Է Միության անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի կողմից մաքսերի սահմանման եւ ԵՄ-ի պատասխան միջոցների առնչությամբ: Բրյուսելում կայացած մամուլի ասուլսիում այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայում շփումներ են անցկացվում հնարավոր ոչ պաշտոնական խորհրդակցության շուրջը»,- ասել Է նա: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը չի ճշտել, թե հանդիպումը կլինի պետությունների եւ կառավարություների ղեկավարների, թե արտաքին գործերի նախարարների մակարդակով:

Ինչպես սպասվում Է, այդ մասին որոշումը կհայտարարվի հունիսի 6-ին եվրակոմիսարների շաբաթական նիստից հետ, որի օրակարգում մաքսերի սահմանման հետ կապված իրադրությունն Է: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը հունիսի 1-ից մաքսատուրքեր Է սահմանում Եվրամիությունից, Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի արտադրանքի ներմուծման վրա՝ պողպատի համար 25 տոկոսի եւ ալյումինի համար 10 տոկոսի չափով: Եվրամիությունը հունիսի 1-ին ԱՄՆ-ի որոշումը վիճարկել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am