Պուտինը նշել Է Թրամփի հետ հանդիպման հետաձգումների պատճառը

15:15, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը մինչ օրս չի կայացել ԱՄՆ-ում ընթացող կատաղի ներքաղաքական պայքարի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Դա անհրաժեշտ Է հարցնել Միացյալ Նահանգների մեր գործընկերներին: Իմ կարծիքով՝ դա ԱՄՆ-ում ներքաղաքական կատաղի պայքարի հետեւանքն Է»,- ասել Է Պուտինը Ավստրիայի ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից մեջբերումներ Է արել Ավստրիայի ռադիոն:


© 2009 ARMENPRESS.am