Ֆուտբոլի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել ընկերական խաղից առաջ  

10:34, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Մոլդովայի ընտրանու հետ ընկերական խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել Ավստրիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել «Հալլ» ակումբի մարզադաշտում: Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:

Ավելի վաղ` մայիսի 31-ի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Մալթայի ընտրանու հետ:


© 2009 ARMENPRESS.am