Թբիլիսիում մետրոպոլիտենը չի աշխատում մեքենավարների գործադուլի պատճառով

10:25, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի մետրոն չի աշխատում մեքենավարների գործադուլի պատճառով, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ի առավոտյան հայտնել Է Վրաստանի Առաջին ալիքը:

«Մետրոյի մուտքի մոտ տեղադրված Է պլակատ, որում քաղաքացիներին խնդրում են օգտվել ավտոբուսներից, քանի որ մետրոն փակվել Է»,- նշում Է հեռուստատեսությունը եւ հավելում, որ մեքենավարները նաեւ մտադիր են հացադուլ սկսել: Ընդ ոում ավտոբուսներն այսօր երթեւեկելու են անվճար:

Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն ավելի վաղ զայրացել Էր մեքենավարների՝ գործադուլ անելու որոշումից եւ հայտարարել, որ նրանք բավարար աշխատավարձ են ստանում:

Մետրոյի մեքենավարները պահանջում են իրենց աշխատավարձը մեկ ժամվա դիմաց 7 լարիից բարձրացնել մինչեւ 10 լարի: Ընդամենը մետրոպոլիտենում աշխատում Է շուրջ 240 մեքենավար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am