Ռուսաստանի ու Թուրքիայի վարչապետները քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցը

17:12, 2 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի գործընկերոջ՝ Բինալի  Յըլդըրըմի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է «Աքքույու» արտոմային էլեկտրակայանի և «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ռուս-թուրքական առևտրային ու տնտեսական հարաբերություններին: Նրանք կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:

Յըլդըրըմը նաև շնորհավորել է Մեդվեդևին Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առնչությամբ:


© 2009 ARMENPRESS.am