Արցախի նախագահի խորհրդականներն ազատվել են պաշտոններից

12:36, 2 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականտնտեսագիտական վարչության պետ Սպարտակ Թեւոսյանը, Նախագահի խորհրդականներ Արթուր Սարգսյանը եւ Սլավա Ասրյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am