Թբիլիսիում փլվել Է ժայռի մի մասը

11:21, 31 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժայռի մի մասը փլվել Է Թբիլիսիի Մթածմինդայի շրջանի Կիպիանի փողոցում, որտեղ շինարարական աշխատանքներ Էին կատարվում: Տեղի ունեցածի տեսակադրերը տարածվել են Facebook սոցցանցում: Դրանցում երեւում Է՝ ինչպես Է ժայռի մի մասը փլվում շինարարական հարթակի վրա: Բարեբախտաբար, այդ պահին այնտեղ ոչ ոք չկար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատահածն արդեն մեկնաբանել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: Նա հանձնարարել Է աշխատակիցներին՝ քաղաքապետարան հրավիրել շինարարությամբ զբաղվող ընկերության ղեկավարներին, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am