Իսրայելացի զինվորները ձերբակալել են 17 պաղեստինցիների եւ առգրավել 15 կգ պայթանյութ

10:09, 31 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի զինվորները մայիսի լույս 31-ի գիշերը ձերբակալել են 17 պաղեստինցիների եւ առգրավել 15 կիլոգրամ պայթանյութ Հորդանան գետի արեւմտյան ափի տարբեր շրջաններում կատարած շրջայցերի ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը մայիսի 31-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Գիշերվա ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոստիկանության եւ Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱՔ, հակահետախուզություն) օգնությամբ ձերբակալել են 17 պաղեստինցիների, որոնց որոնում Էին քաղաքացիական անձանց եւ զինվորների նկատմամբ ահաբեկչական գործունեության, զանգվածային ահաբեկչության եւ բռնի անկարգությունների մասնակցության կասկածանքով,- ասված Է փաստաթղթում:- Գործողության ընթացքում Մասախին Շաաբիա գյուղում հայտնաբերվել եւ առգրավվել Է 15 կիլոգրամ պայթանյութ»: Զինվորականները հավելել են, որ ձերբակալություններն ու խուզարկություններն «իրականացվել են ահաբեկչության դեմ պայքարի արշավի շրջանակներում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am