Արոնյանը պարտվեց Կարլսենին

09:30, 31 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պարտվեց «Norway chess»-ի երրորդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով, նա պարտիայի 31-րդ քայլում անձնատուր եղավ:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 2,5 միավորով հենց Մագնուս Կարլսենն է: Արոնյանը 1 միավորով կիսում է վերջին երկու տեղերը:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովը:


© 2009 ARMENPRESS.am