Singapore Airlines-ը աշնանը կգործարկի ռեկորդային տեւողությամբ ավիաչվերթը

17:41, 30 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի Singapore Airlines ավիաընկերությունը հոկտեմբերին կսկսի Սինգապուրից առեւտրային թռիչքներ կատարել ամերիկյան Նյու Ջերսիի նահանգ. դա ամենատեւական չվերթը կլինի աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 30-ին հայտնել Է Channel NewsAsia հեռուստաալիքը:

Սպասվում Է, որ առաջին նման ավիաչվերթը կիրականացվի 2018 թվականի հոկտեմբերի 11-ին: Ճամփորդության ժամանակը կկազմի մոտավորապես 18 ժամ 45 րոպե. այդ ընթացքում ինքնաթիռը կհաղթահարի ավելի քան 15 հազար կիլոմետր տարածություն:

Չվերթները Airbus A350-900 ULR-ի ինքնաթիռներով Չանգիի միջազգային օդանավակայանից կկատարվեն Նյու Ջերսիի նահանգի «Նյուարք Լիբերթի» միջազգային օդանավակայան:

Հեռուստաալիքը նշում Է, որ ներկայում ամենատեւականը համարվում Է Դոհայից Օքլենդ Qatar Airways չվերթը, որը տեւում Է մոտավորապես 17 ժամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am