Մոսկվայում վեց մարդ Է տուժել սաստիկ քամուց

16:44, 30 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա Է տուժել Մոսկվայում մոլեգնած սաստիկ քամուց, նրանց հոսպիտալացրել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունը:

«Մոսկվայում սաստիկ քամու պատճառով բժշկական օգնության Է դիմել վեց մարդ, որոնց թվում՝ երկու երեխա: Նրանք բոլորը միջին աստիճանի ծանրության վիճակում տեղափոխվել են բժշկական կազմակերպություններ, որոնք գտնվում են Մոսկվա քաղաքի առողջապահության դեպարտամենտի ենթակայության ներքո»,-ասել Է նա:

Մայիսի 30-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային վարչությունն արտակարգ նախազգուշացում Է տարածել այն մասին, որ քամին ուժեղանալու Է վայրկյանում մինչեւ 20 մետր:


© 2009 ARMENPRESS.am