Իսրայելի օդուժը ավիահարվածներ Է հասցրել Գազայի հատվածի կենտրոնական մասին

15:37, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական օդուժը գրոհել Է Գազայի հատվածի կենտրոնական մասի վրա՝ ի պատասխան Իսրայելի հարավի բնակավայրերի ականանետային գնդակոծումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 29-ին հայտնել Է իսրայելական «Հաարեց» թերթը:

ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ղեկավարությունում նշել են, որ խոսքը Իսրայելի պատասխան գործողության մասին Է 2014 թվականից ի վեր Գազայի հատվածի կողմից խոշորագույն ականանետային գնդակոծմանը, որը տեղի Է ունեցել մայիսի 29-ին ավելի վաղ: Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պաղեստինցիներին մեղադրել Է իսրայելացիների վրա հարձակվելու մեջ:

«Թող աշխարհն իմանա. պաղեստինցի ահաբեկիչները Գազայի հատվածում շարունակում են գրոհել Իսրայելի վրա»,- գրել Է Իսրայելի վարչապետը Twitter-ում: Բացի այդ, Նաթանյահուն հայտարարել Է, որ իսրայելցի զինծառայողները պատրաստ են այսուհետեւ Էլ խստորեն պատասխանել Գազայի հատվածի տարածքից Իսրայելի վրա կատարվող հարձակումներին:

Մայիսի 29-ի առավոտյան արմատականները Գազայի հատվածից առնվազն 27 հրթիռ ու արկ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա: Ինչպես հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, դրանց մեծ մասը կալանվել Է հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից:

The Times of Israel թերթի տվյալներով՝ հրթիռակոծման հետեւանքով տուժածներ չկան: Գրոհի ենթարկված շրջանների բնակիչներին հանձնարարաված Է գտնվել ռմբապաստարաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am