Իրանի հետ ԵԱՏՄ-ի ժամանակավոր համաձայնագիրը կարող Է ուժի մեջ մտնել 2019 թվականից. Տիգրան Սարգսյան

11:34, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը կարող Է ուժի մեջ մտնել 2019 թվականից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Աստանայի համաժողովում մենք ստորագրեցինք ժամանակավոր համաձայնագիր, որը տանում Է Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծում: Այժմ մենք վավերացման ընթացակարգը գործարկել ենք մեր երկրներում, հուսով ենք, որ նոր տարվանից այդ համաձայնագիրն արդեն ուժի մեջ կմտնի»,-ասել Է նա:

«Համաձայնագիրն ստորագրված Է, այժմ այն անհրաժեշտ Է վավերացնել խորհրդարանում: Մեր փորձագետներն ասում են, որ դա կարող Է տեւել մոտավորապես վեց ամիս: Վավերացումից հետո այն ուժի մեջ կմտնի: Նույնը վերաբերում Է նաեւ Չինաստանին»,-պարզաբանել Է Սարգսյանը:

Նա հիշեցրել Է, որ ԵԱՏՄ-ն այժմ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններ Է վարում Իսրայելի, Սինգապուրի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ Սերբիայի հետ:


© 2009 ARMENPRESS.am