Սպասվում Է, որ Վրաստանի խոշորագույն հիդրոԷլեկտրակայանն աշխատանքը կվերսկսի արդեն վաղը

10:10, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինգուրիի հիդրոԷլեկտրակայանը (ՀԷԿ), որտեղ մայիսի 24-ի երեկոյան վթար Է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկրում ԷլեկտրաԷներգիայի խիստ պակասություն Է առաջացել, սովորական ռեժիմով աշխատանքը կվերսկսի, ենթադրաբար, մայիսի 30-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հեղեղման օջախը վերացված Է: Այժմ ամեն ինչ կարգի Է բերված, սակայն ընթանում Է դերիվացիոն թունելը ջրով լցնելու գործընթացը, որը դատարկվել Էր: Այժմ այն լցված Է արդեն մեկ երրորդով: Մենք կարծում ենք, որ երկու օրից կայանը կգործարկվի»,- մայիսի 28-ին լրագրողներին հայտարարել Է Ինգուրիի ՀԷԿ-ի տեխնիկական տնօրեն Գիա Խուբուան:

Ըստ որում նա նշել Է, որ այս պահին Վրաստանի Էլեկտրամատակարարումն իրականացվում Է այլ ՀԷԿ-երում եւ ջերմաԷլեկտրակայաններում արտադրվող ԷլեկտրաԷներգիայի, ինչպես նաեւ հարեւան երկրներից դրա ներմուծման հաշվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am