Պոմպեոն ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները

11:44, 28 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղված ուղերձում:

«Մենք շարունակում ենք հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը որոնելու գործին և կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները»,- ասվում է նրա շնորհավորական ուղերձում:

Պոմպեոն ընդգծել է, որ 1991 թվականի անկախության հռչակումից հետո Ադրբեջանը մշտապես եղել է ԱՄՆ «արժեքավոր գործընկերը»:

Ադրբեջանում մայիսի 27-ին նշվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:


© 2009 ARMENPRESS.am