Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը. ՈՒՂԻՂ

11:04, 28 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը՝ նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է շքերթը: Նախատեսված է նաև նրա ելույթը։

Մայիսի 28-ի երեկոյան 20.30-ին Երեւանի Հանրապետության հրապարակում համերգ է լինելու. նաեւ ճոխ հրավառություն։

Ծրագրում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Մարաթուկ» համույթը, երգչախումբը, Կամո Սեյրանյանը, Սևակ Խանաղյանը, Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանն ու Հելեն Սեգարան: Համերգային ծրագրում մտածված է յուրաքանչյուր ելույթ և դետալ: Ծրագիրը հագեցված է ձայնային, լուսային, 3D անիմացիոն աննախադեպ տեխնիկայով և սցենարային լուծումներով, որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական, տեսնել ներկան ու ոգեշնչվել՝ կառուցելու ապագան:


© 2009 ARMENPRESS.am