Գյուղացիները տեսախցիկով օդապարիկի տեղ են դրել հեռակառավարվող խաղալիքը
19:26, 27 Մայիս, 2018ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանել է լրատվամիջոցների կողմից մայիսի 27-ին տարածված տեղեկատվությունը, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում: Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում:
© 2009 ARMENPRESS.am