News.am-ը հայտնում է Էլթոն Ջոնի՝ Հայաստան ժամանելու մասին

18:32, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան News.am էլեկտրոնային լրատվամիջոցը հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ երաժշտի ժամանման վերաբերյալ:

Լրատվամիջոցի տեղեկություններով, հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում: 

«Ընկերության Հայաստանյան գրասենյակից մեզ հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը»,- գրում է կայքը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի


© 2009 ARMENPRESS.am