Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին

12:23, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Նորվեգիայում անցկացվող գերխոշոր մրցաշարին, որի մեկնարկցի առաջ Արոնյանը ուժերը կփորձի նաև կայծակնային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարվա մրցաշարի 10 մասնակիցների թվում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշի Անանդը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 27-ին, որին կհաջորդի կայծակնային մրցաշարը: Իսկ դասական շախմատի անդրանիկ տուրը կմեկնարկի մայիսի 28-ին: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից:

 


© 2009 ARMENPRESS.am