Մեքսիկայի, Կուբայի և ԱՄՆ Ֆլորիդա նահագնի ուղղությամբ շարժվում է «Ալբերտո» փոթորիկը

11:32, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: «Ալբերտո» անվամբ մերձարևադարձային փոթորիկը շարժվում է դեպի Կարիբյան ծովի հյուսիս-արեւմտյան մաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Twitter»-ում այս մասին գրառում է կատարել ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ հանգստյան օրերին ուժեղ հեղեղներ են սպասվում Յուկատան թերակղզում, Կուբայի արևմուտքում, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, Մեքսիկայի ծոցի հյուսիս-արևելյան հատվածում:

Փոթորկի արագությունը կազմում է 64կմ/ժ:


© 2009 ARMENPRESS.am