Չեմպիոնների լիգայի կարևորագույն եզրափակչից առաջ

10:33, 26 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆուտբոլի ամենատիտղոսակիր երկու թիմեր` «Ռեալ»-ը և «Լիվերպուլ» Ուրկաինայի մայրաքաղաք Կիևում այսօր կվիճարկեն ֆուտբոլի չեմպիոնների լիգայի գավաթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալ»-ը կարող է դառնալ առաջին թիմը, որը երեք անգամ անընդմեջ հաղթում է Չեմպիոնների լիգայում: Սակայն անգլիական «Լիվերպուլ»-ին է պատկանում մեկ այլ ռեկորդ` անգլիացիները ընթացիկ մրցաշրջանում խփել են 46 գոլ, ինչը այս մրցաշարի ռեկորդն է:

Եթե Մադրիդի «Ռեալ»-ը հաղթի այս խաղում, ապա Ռոնալդուն կդառնա ֆուտբոլի պատմությա դեռևս միակ ֆուտբոլիսն, ով հաղթել է ՉԼ-ում 5 անգամ:

Այս թիմերը միմյանց միջև մրցել են 5 անգամ և բոլորն էլ Չեմպիոնների լիգայի շրջանակներում: «Լիվերպուլ»-ը երեք հաղթանակ է տոնել, իսկ երկու հանդիպում ավարտել է պարտությամբ: Վերջին անգամ ակումբները մրցել են 2014/15 մրցաշրջանի խմբային փուլի ժամանակ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա այն նույն մարզադաշտում, ինչ որ Եվրո-2012-ի եզրափակիչը: Հանդիպումը կկայանա մայիսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:


© 2009 ARMENPRESS.am