Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալեց Վայնշտեյնին. CNN

16:40, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները մայիսի 25-ին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալքը՝ վկայակոչելով մի աղբյուր:

2017 թվականի հոկտեմբերին The New York Times թերթը լրագրողական հետաքննության արդյունքներով հրապարակել Էր հոդված, որտեղ ասված Է, որ Վայնշտեյնը մոտավորապես 30 տարվա ընթացքում սեռական ոտնձգություններ Է կատարել այն ընկերությունների աշխատակցուհիների նկատմամբ, որոնցում աշխատել Է: Այդ ժամանակվանից ի վեր նրա հասցեին մեղադրանքներով հանդես են եկել 80-ից ավելի կանայք, այդ թվում դերասանուհիներ Անջելինիա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն եւ Սալմա Հայեքը: Մի քանի կանայք Վայնշտեյնին հրապարակավ մեղադրել են բռնաբարության մեջ:

Լուսանկարը` REUTERS

© 2009 ARMENPRESS.am