Ուկրաինայում միջազգային հետախուզության մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

11:45, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ով 2017 թվականից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տղամարդը մեղադրվում է Ադրբեջանի տարածքում խոշոր չափի խարդախություններ իրականացնելու մեջ:

Ուկրաինայում պատրաստվում են հանցագործին արտահանձնել Ադրբեջանին, որտեղ նրան սպառնում  է մինչև 7 տարվա ազատազրկում:


© 2009 ARMENPRESS.am