Թբիլիսին եւ Վրաստանի մի քանի տարածաշրջաններ մնացել են առանց ԷլեկտրաԷներգիայի

09:57, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խոշորագույն հիդրոԷլեկտրակայանում՝ Ինգուրի ՀԷԿ-ում, մայիսի 24-ի երեկոյան տեղի ունեցած վթարն առանց լույսի Է թողել երկրի մի քանի տարածաշրջաններ, ներառյալ Թբիլիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է «Վրաստանի պետական Էլեկտրահամակարգ» բաժնետիրական ընկերության մամուլի ծառայությունը, Ինգուրի ՀԷԿ-ի վթարային անջատումը ԷլեկտրաԷներգիայի դեֆիցիտ Է ստեղծել համակարգում, որը հարկ Է եղել փոխհատուցել ռեզերվի եւ հարեւան երկրներից ներմուծման հաշվին: «Ներկայում Թբիլիսիի Էներգամատակարարումն ամբողջովին վերականգնված Է, փուլառփուլ վերականգնվում Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը հոսանքազրկված մյուս տարածաշրջաններին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Այս ժամերին Վրաստանին ԷլեկտրաԷներգիայի լրացուցիչ մատակարարումներ են իրականացվում Թուրքիայից, Հայաստանից եւ Ռուսաստանից: Մասնագետներին արդեն ձեռնաուխ են եղել Ինգուրի ՀԷԿ-ում վթարի պատճառների ուսումնասիրմանը: Վրաստանի Էլեկտրահամակարգում տեղ գտած խափանումը խնդիրներ Է ստեղծել նաեւ Թբիլիսիի մի քանի շրջանների ջրամատակարարման հարցում, որտեղ այժմ նույնպես բնակչությանը ջրամատակարարման փուլառփուլ վերկանգնման աշխատանքներ են կատարվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am