Բուրկինա-Ֆասոն խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ. «Սինհուա»

17:52, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուրկինա-Ֆասոյի կառավարությունը որոշում Է ընդունել խզել դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:

«Ինչպես մայիսի 24-ին Ուագադուգուում (Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաքը) հայտարարել Է արտաքին գործերի եւ տարածաշրջանային համագործակցության նախարար Ալֆա Բարրին, Բուրկինա-Ֆասոն խզել Է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ: Նրա խոսքով՝ Թայվանում հանրապետության դեսպանությունը կփակվի»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:

Այսպիսով, այն երկրների թիվը, որոնք Թայբեյի հետ կապեր են պահպանում «դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակով», շրջանցելով Պեկինը, կրճատվել Է մինչեւ 18: Մայիսի 1-ին Չինաստանը հայտարարել Է Դոմինիկյան Հանրապետության հետ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, որը հավաստել Է այդ փաստը եւ միաժամանակ հայտարարել Թայվանի հետ բոլոր պաշտոնական շփումները խզելու մասին:

Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում Է 1949 թվականից, երբ այս խոշորագույն չինական կղզի փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի գլխավորությամբ, որը պարտություն Էր կրել չինացի կոմունիստների դեմ քաղաքացիական պատերազմում: ՉԺՀ-ում Թայվանը համարում են իրենց նահանգը եւ ձգտում են հասնել վերջնական վերամիավորման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am