Ազատության հրապարակում «Վերջին զանգի» տոնական համերգ կլինի

17:46, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը մայիսի 25-ին՝ ժամը 19.00-ին, հրավիրում է շրջանավարտներին Ազատության հրապարակ՝ մասնակցելու «Վերջին զանգին» նվիրված ուրախ տոնական համերգային ծրագրին, որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգը կմեկնարկի  ժամը 19:00-ին։


© 2009 ARMENPRESS.am