Լոռու մարզի երկու համայնքներում գայլերը տասնյակ ոչխարներ են հոշոտել

17:28, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությունը մայիսի 24-ին տեղեկություն է ստացել, որ  Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի թիվ 1 փողոցի 2-րդ տանը հարակից անասնագոմում գայլերը հոշոտել են Գ. Վ.-ին պատկանող 8, վնասել՝ 2 ոչխար, իսկ 12 ոչխար կորել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Լեռնահովիտի գյուղապետը, ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը և Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը:

Մայիսի 24-ին ոչխարների վրա գայլերի հարձակման դեպք է արձանագրվել նաև  Լոռու մարզի Լեջան համայնքի 5-րդ փողոցի թիվ 7 տանը հարակից անասնագոմում, որտեղ  գայլերը հոշոտել են Է. Հ.-ին պատկանող 9 ոչխար և ևս 9-ին՝ վնասել:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Լեջանի գյուղապետին, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին և Բնապահպանության նախարարության ներկայացուցչին:

 


© 2009 ARMENPRESS.am