Եվրահանձնաժողովում «իսկական խնդիր» են որակել Թրամփի վարչակազմը

14:04, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը ԱՄՆ-ի նոր վարչակազմը «իսկական խնդիր» Է համարել Եվրամիության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Սա ԱՄՆ-ի առաջին վարչակազմն Է, որը կարծում Է, թե ամերիկյան շահերին համապատասխանում Է ոչ թե միասնական, այլ պառակտված Եվրոպա ունենալը: Դա իրական խնդիր Է Եվրոպայի համար»,- Թիմերմանսի հայտարարությունը մեջբերում Է EurActiv տեղեկատվական ռեսուրսը:

«Անդրատլանտյան հարաբերությունների առանձին բաներ, որոնք, ինչպես մենք կարծում Էինք, երբեք չեն փոխվում, վիճարկվում են՝ առեւտրի եւ անվտանգության հարցերը»,- ասել Է ԵՄ-ի գործադիր կոլեգիայի առաջին փոխնախագահը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որն անդրատլանտյան գործընկերության համոզված կողմնակիցն Է, ավելի վաղ հայտարարել Էր, որ Եվրոպան պետք Է շնորհակալ լինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նրա քաղաքականության հետեւանքով եվրոպացիները ձերբազատվեցին բոլոր պատրանքներից, այժմ հարկավոր Է պատրաստ լինել այն սցենարներին, երբ ԵՄ-ին հարկ կլինի ինքնուրույն գործել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am