Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն 

10:52, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի հրավերով մայիսի 24-ին մեկնել է Բրատիսլավա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Այցի ընթացքում Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի, Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ, ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի բացմանը: 


© 2009 ARMENPRESS.am