ԱՄՆ-ն պերսոնա նոն գրատա Է հայտարարել վենեսուելացի երկու դիվանագետների

09:52, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն արտաքսում Է Վենեսուելայի երկու դիվանագետների ի պատասխան Կարակասի համանման գործողությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Կարգադրված Է 48 ժամում երկիրը լքել ԱՄՆ-ում Վենեսուելայի գործերի հավատարմատարին եւ Հյուսթոնում գլխավոր հյուպատոսի տեղակալին, ճշտել Է Պետդեպարտամենտը: Դա կատարվում Է ի պատասխան ԱՄՆ-ի գործերի հավատարմատարին եւ Կարակասում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալին արտաքսելու Վենեսուելայի իշխանությունների որոշման: «Մեղադրանքները, որոնցով (նախագահ Նիկոլաս) Մադուրոյի վարչակարգը պարզաբանում Է այս որոշումը, անհիմն են. մեր դիվանագետները կատարում են իրենց պաշտոնական պարտականությունները թե՛ դիվանագիտական պրակտիկայի եւ թե՛ Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների կոնվենցիայի նորմաներին համապատասխան»,- հայտարարել Է Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am