ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին

18:16, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2018թ. պլանի համաձայն`  ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները ՌԴ-ում մասնակցում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների հետ անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2018» և ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի հետ անցկացվող «Օդային կամուրջ-2018» զորավարժությունների կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 


© 2009 ARMENPRESS.am