Համացանցում է Հայաստանի ու Արցախի մասին պատմող CNN-ի ֆիլմը

16:35, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում է Հայաստանի և Արցախի մասին պատմող CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենի կողմից նկարահանված ֆիլմի ամբողջական տեսագրությունը: Ֆիլմը ցուցադրվել է մայիսի 20-ին՝ «Անծանոթ տեղանքներ. Հայաստան» հաղորդման շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ:

Ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում նրան ուղեկցում է հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով կիսվում է Հայաստանի, հայոց պատմության ու հայկական խոհանոցի մասին իր գիտելիքներով: Ֆիլմում հեղինակ Բուրդենն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, 1988 թվականի երկրաշարժին, արցախյան պատերազմին, Հայաստանի՝ հարևանների հետ ունեցած հարաբերություններին, լինում Հայաստանի ու Արցախի գեղատեսիլ վայրերում: Նա համտեսում է հայկական խոհանոցի տարբեր ավանդական կերակրատեսակներ:

Մանրամասները՝ տեսանյութում:


© 2009 ARMENPRESS.am