Գիտնականները պատմել են, թե ինչու Է վտանգավոր գիշերները չքնելը

15:45, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդամենը մի երկու գիշեր արթուն մնալը կարող Է «խախտել ավելի քան հարյուր տարբեր սպիտակուցների «ներքին ժամացույցի» ռիթմը, ներառյալ նյութափոխանակության եւ արյան մեջ շաքարի պարունակության հետ կապված միացությունները: Այս եզրակացությանն են հանգել Կոլորադոյի նահանգի Բոուլդերի համալսարանի հետազոտողները:

Նրանց աշխատությունը հրապարակված Է PNAS հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գիտնականները գիտափորձին ներգրավել են մինչեւ 30 տարեկան վեց առողջ տղամարդկանց: Նրանք վեց օր անցկացրել են փակի տակ բժիշկների հսկողությամբ. գրանցվել են նրանց ակտիվությունը, սննդակարգը, քունը եւ ստացվող լույսի քանակությունը: Առաջին երկու օրը մասնակիցներն ապրել են սովորական կարգով, այնուհետեւ նրանց աստիճանաբար փոխադրել են հակառակ ռեժիմի. ակտիվություն եւ սնունդ գիշերը, ութժամյա քուն՝ օրվա ընացքում: Յուրաքանչյուր չորս ժամը մեկ մասնագետները տղամարդկանցից վերցրել են արյան անալիզ:

Բոուլդերի համալսարանում մշակված սարքը նրանց թույլ Է տվել հսկել ավելի քան հազար սպիտակուցների աշխատանքի «կարգը»: Պարզվել Է, որ կարգի փոփոխումը ձեւախախտումների Է հանգեցրել 129 միացություններում: «Դա մեզ ասում Է այն մասին, որ ջեթ-լագը կամ աշխատանքի մի երկու գիշերը կարող են արագորեն փոխել մարդու ֆիզիոլոգիան, ընդ որում «երկար տարածությունում» այն կարող Է լուրջ վնաս հասցնել առողջությանը»,- նշել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Բոուլդերի համալսարանի Քնի ժամանակագրության եւ հետազոտության լաբորատորիայի տնօրեն Քենեթ Ռայթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am