Նաթանյահուն Իրանը հիմնական խոչընդոտն Է համարել Մերձավոր Արեւելքի խաղաղության ճանապարհին

15:31, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հիմնական խոչընդոտն Է Մերձավոր Արեւելքում խաղաղության տանող ճանապարհին: Այս հայտարարությամբ մայիսի 22-ին հանդես Է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե հարցնելու լինենք Մերձավոր Արեւելքի կառավարությունների եւ ղեկավարների մեծամասնությանը, թե որն Է խաղաղության ճանապարհի հիմնական արգելքը, որն Է մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը, նրանք կասեն երեք բան՝ Իրանը, Իրանը եւ Իրանը»,- մայիսի 22-ին գրել Է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը Twitter-ում:

Մայիսի 21-ին Նաթանյահուն ճիշտ Է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ եւ համաշխարհային հանրակցությանը հորդորել Է միանալ Թեհրանի վրա ճնշման քաղաքականությանը: Նույն օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am