Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետը

15:18, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Յուհա Սիպիլե:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Ֆինլանդիայի վարչապետն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ցանկանալով ամենայն հաջողություններ աշխատանքում։  


© 2009 ARMENPRESS.am